Главная | Регистрация | Вход | RSSПонедельник, 06.05.2024, 23:14

Мой сайт

Գլխավոր մենյու
...
haykakan [3]
Հաղորդագրություն
Форма входа
Доброе утро, !
Ваш IP:3.144.238.20
     
Гость, мы рады вас видеть. Пожалуйста зарегистрируйтесь или авторизуйтесь!
Մեր հարցեը
Оцените мой сайт
Всего ответов: 73
Главная » 2010 » Май » 28 » Էրիկ
22:55
Էրիկ
Էրիկ

«Շատ եմ սիրում մետրոն, մետրոյի հոտը:)»

Դեռ փոքր հասակից Էրիկն ունեցել է փոքրիկ մենահամերգներ

Այս անգամ Bravo.am-ը հարցազրույց ունեցավ երգիչ Էրիկի հետ: Էրիկը ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում, սակայն 2001 թվականին եկել է Հայաստան եւ շարունակել իր ուսումն այստեղ: Ինչպես հայտնում է ինքը` Էրիկը, սկսել է երգել 7 տարեկանից եւ անգամ այդ փոքր հասակում ունեցել է փոքրիկ մենահամերգներ: Բացի տաղանդավոր երգիչ լինելուց, Էրիկը նաեւ ջութակահար է: Այս տարի ավարտում է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: 22-ամյա Էրիկն արդեն շատ հաջողությունների է հասել իր երաժշտական գործունեության մեջ: 2006-ին, մասնակցելով «Ընծա» համահայկական մրցույթին, Էրիկն արժանացել է առաջին մրցանակի (ի դեպ, սա երգչի առաջին մրցույթն էր), ապա 2007 թվականին կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը, սակայն արդեն Բուլղարիայում` միջազգային «Discovery International Pop-Music Festival”-ի ժամանակ: Դրանից հետո երգիչը բավականին շատ հրավերներ ստացավ տարբեր երկրներից` Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից: 2009 թվականին Էրիկը թողարկեց իր առաջին ձայնասկավառակը` «Դու իմն ես» խորագրով: Բացի այդ, երգիչը նաեւ մասնակցել է «Երկու աստղ» նախագծին:

bravo.am-ի էքսքլյուզիվ հարցազրույցը երգիչ Էրիկի հետ

bravo.am-ի էքսկլյուզիվ հարցազրույցը երգիչ Էրիկի հետ

- Էրիկ, արդեն մի քանի տարի է` հայ հանդիսատեսը ճանաչում է քեզ: Դու ունես երկրպագուների բավականին մեծ բանակ: Չե՞ս պատրաստվում մենահամերգ ունենալ:

- Փոքրիկ մենահամերգներ ունեցել եմ վերջերս` ապրիլի 30-ին, մայիսի 1-ին եւ 2-ին Երգի պետական թատրոնում: Կարծում եմ, որ մեծ մենահամերգի համար դեռեւս անելիք ունեմ: Մենահամերգը շատ լուրջ բան է, որոշեցի սկսել փոքր համերգից եւ հասկացա, որ պահն իսկապես արդեն հասունանում է, այսինքն` մարդիկ ցանկանում են տեսնել ինձ արդեն ավելի մեծ մենահամերգով:

Դեռ փոքր հասակից Էրիկն ունեցել է փոքրիկ մենահամերգներ

Դեռ փոքր հասակից Էրիկն ունեցել է փոքրիկ մենահամերգներ

- Դու ստեղծագործում ես ավելի մելոդիկ ժանրում, սակայն քո վերջին երգերից մեկի` «Քայլ առ քայլ»-ի ոճը բավականին տարբերվում էր մյուս երգերիցդ: Գուցե ցանկանում ես ոճափոխվե՞լ:

- Այդ երգով փորձում էի ինչ-որ նոր ոճ ստանալ, ինձ թվում է` ստացվեց, ուղղակի ոչ բոլորը Հայաստանում հավանեցին, ինչը բնական եմ համարում: Օրինակ, Բուլղարիայում, երբ ես կատարեցի այդ երգը, մարդիկ ինձ մոտենում եւ ասում էին, որ երգի ոճը նորույթ է: Եվ արդեն մեկ տարի է` Բուլղարիայի ռադիոեթերում անընդհատ այն հնչում է: Սակայն շարունակում եմ ավելի ռոմանտիկ եւ մելոդիկ ոճով աշխատել, ինչի ապացույցը իմ վերջին` «Լինեմ քամի» տեսահոլովակն է,  որն ինձ ուղղակի ավելի հոգեհարազատ է:

- Փաստորեն, Էրիկը ռոմանտի՞կ անձնավորություն է: Եվ եթե այո, ապա կա՞ մեկը, ում հետ կիսում ես քո ռոմանտիկ աշխարհը:

Բացի տաղանդավոր երգիչ լինելուց, Էրիկը նաեւ ջութակահար է

Բացի տաղանդավոր երգիչ լինելուց, Էրիկը նաեւ ջութակահար է

- Ինչ-որ չափով իհարկե ռոմանտիկ եմ, երբեմն ուզում եմ խենթություններ անել: Սակայն դեռեւս չեմ գտել իմ երկրորդ կեսին, սպասում են նրան, եւ այդ խենթ քայլերը դեռեւս առջեւում են: Հիմա իմ ընկերների հետ եմ ռոմանտիզմով զբաղվում:):

Այնպես որ, Էրիկի հարգելի երկրպագուհիներ, նրա սիրտը դեռ զբաղված չէ, եւ, ինչպես նա է ասում, սերը չի ճանաչում ոչ տարիք, ոչ մաշկի գույն, ոչ ազգություն, սակայն մի բան բավականին կարեւոր է Էրիկի համար` իր երկրորդ կեսը անպայման պետք է քրիստոնյա լինի:

Էրիկ.

Էրիկ."Ռոմանտիկ եմ, երբեմն ուզում եմ խենթություններ անել”

- Միեւնույն ժամանակ, համարո՞ւմ ես քեզ բարդ մարդ, այսինքն, հե՞շտ է քեզ հետ աշխատել:

- Վայ, ոչ, բարդ մարդ չեմ: Կարծում եմ, որ բավականին հեշտ է ինձ հետ աշխատել, իհարկե, լինում են պահեր, որ ես չեմ համաձայնում, սակայն ինձ հեշտ է համոզել եւ անհամաձայնությունն երկու րոպե է տեւում: : )

- Կարծում եմ, կան երկրպագուհիներ, ովքեր քեզ «հանգիստ չեն տալիս»: Դեպքեր պատահո՞ւմ են:

- Լինում է, որ զանգում են, ասենք, մինչեւ գիշերվա 4-ը, 5-ը: Բացի այդ, մի դեպք հիշեցի, այդ ժամանակ «Երկու աստղ» նախագծին էի մասնակցում, պետք է շտապ տանից դուրս գայի, չգիտեմ` ինչպես էին իմացել հասցես, բայց մուտքի մոտ մոտավորապես 30 աղջիկ ինձ էին սպասում: : ) Սակայն, իհարկե, նրանք իմ երկրպագուհիներն են, եւ ինչ-որ տեղ դա հաճելի է:

Երգիչը դեռ չի գտել իր երկրորդ կեսին

Երգիչը դեռ չի գտել իր երկրորդ կեսին

- Իսկ պատահո՞ւմ է, որ մարդիկ բարձրաձայն արտահայտում են իրենց հակակրանքը:

- Այո, իհարկե: Շատ է լինում, որ, ասենք, հանգիստ ինձ համար քայլում եմ, եւ ինչ-որ մեկը կամ մի քանիսը բարձր ասում են. «Յախխխք, զզվում եմ սրանից»: Շատ է պատահում, որ ես մետրո եմ նստում (շատ եմ սիրում մետրոն, մետրոյի հոտը:)), եւ մարդիկ ասում են. «Սրան նայեք, էդքան չկա, մետրոյովա գնում-գալիս»: Ամեն ինչ էլ լինում է, ուղղակի պետք է կարողանալ թեթեւ տանել այդ կարգի տհաճությունները:

22-ամյա Էրիկն արդեն շատ հաջողությունների է հասել իր երաժշտական գործունեության մեջ

22-ամյա Էրիկն արդեն շատ հաջողությունների է հասել իր երաժշտական գործունեության մեջ

- Ի՞նչ երաժշտություն ես սիրում լսել առհասարակ, առօրյա կյանքում: Ընդհանրապես, ո՞ւմ ոճն ես հավանում:

- Շատ սիրում եմ Ջորջ ՄքՆայթին, Դէվիդ Բիսբալին, այսինքն` մելոդիկ ոճը: Հետաքրքիր մի բան իմացա վերջերս, որ եւ Ջորջ ՄքՆայթը, եւ Դէվիդ Բիսբալը ծնվել են հունիսի 5-ին, այսինքն` իմ ծննդյան օրը: : ) Երեւի ինչ-որ վերին ուժ էլ է ինձ միավորում այդ երգիչների հետ: Բացի այդ, շատ սիրում եմ քլաբային house ոճը, անգամ վերջերս ինձ համար սարքավորումներ եմ գնել, ցանկանում եմ սովորել որպես ակումբային երգերի գործիքավորող, ուղղակի որպես հոբբի:

- Իսկ հայ աստղերին լսո՞ւմ ես:

- Դե իհարկե, ես անգամ պարտավոր եմ, քանի որ իմ կոլեգաներն են: Չեմ կարող ասել, որ շատ եմ լսում, բայց կան շատ երգիչներ, ում երգացանկում ես գտել եմ ինձ համար հոգեհարազատ երգեր: Օրինակ, հիմա հիշեցի Տիգրան Պետրոսյանի «Ում» երգը: (երգում է) : )

Մոտակա ժամանկներս Էրիկը նոր տեսահաոլովակներով է հանդես գալու

Մոտակա ժամանկներս Էրիկը նոր տեսահաոլովակներով է հանդես գալու

- Իսկ ի՞նչ ոճ ես նախընտրում հագուստում:

- Ավելի շատ սպորտային, քանի որ ես բավականին աշխույժ մարդ եմ, շատ եմ սիրում քայլել, բացի այդ, ինձ այդ ոճն ավելի հոգեհարազատ է, սակայն երբեմն, իհարկե, պետք է ավելի դասական տեսք ունենալ, այդ դեպքում փորձում եմ էքսպերիմենտներ անել եւ համադրել երկու ոճերը: : )

- Էրիկ, իսկ սպորտով զբաղվո՞ւմ ես:

- Մի ժամանակ ֆուտբոլով էի զբաղվում: Իմ եղբայրը ֆուտբոլիստ է եւ, բացի այդ, երաժիշտ է, տամ-տամ է լավ նվագում, Վրաստանում է ապրում: Իր հետ միասին ֆուտբոլի եմ գնացել մոտ 2 տարի, բայց չէի հասցնում համատեղել համ երգը, համ ջութակը, համ էլ ֆուտբոլը, եւ այդ պատճառով թողեցի ֆուտբոլը: Սակայն շատ եմ սիրում այդ խաղը: Սիրածս թիմը «Բարսա»-ն է: Իսկ սիրածս ֆուտբոլիստը` Թիերի Անրին:

Էրիկը որոշ ժամանակ ֆուտբոլով է զբաղվել

Էրիկը որոշ ժամանակ ֆուտբոլով է զբաղվել

Զրույցի վերջում Էրիկը նշեց, որ մոտ ապագայում նոր տեսահոլովակներով է հանդես գալու, այնպես որ, մաղթենք Էրիկին նորանոր հաջողություններ եւ սպասենք ավելիին… : )

Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

bravo.am-ի էքսկլյուզիվ հարցազրույցը երգիչ Էրիկի հետ
Категория: haykakan | Просмотров: 939 | Добавил: Tyom | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ստատիստիկա

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Поиск
Календарь
«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

© 2024
Бесплатный хостинг uCoz