Главная | Регистрация | Вход | RSSВторник, 07.05.2024, 04:30

Мой сайт

Գլխավոր մենյու
...
haykakan [3]
Հաղորդագրություն
Форма входа
Доброе утро, !
Ваш IP:3.141.47.221
     
Гость, мы рады вас видеть. Пожалуйста зарегистрируйтесь или авторизуйтесь!
Մեր հարցեը
Оцените мой сайт
Всего ответов: 73
Главная » 2010 » Май » 28 » Սուրեն Առուստամյան
22:59
Սուրեն Առուստամյան
Սուրեն Առուստամյան
Deep Purple-ի համերգը կրկնակի տոն էր

"Deep Purple-ի հետ oրացույցից դուրս օր անցկացրի”

Բլյուզմենի  Deep Purple-ային 2010-ը : )

"ARSA” բլյուզ-բենդի վոկալիստ, կիթառահար, "Հայսուպերսթար 4” նախագծով հայտնի դարձած Սուրեն Առուստամյանն այսօր առավոտյան արթնացել է ու իրեն "լրիվ ուրիշ ձեւ է զգում”. ծխախոտը վառում է` ուրիշ զգացողություններ, էլ չասենք,  թե ինչ է կատարվում հետը, երբ կիթառն է ձեռքը վերցնում:):

"ARSA” բլյուզ-բենդի վոկալիստ, կիթառահար, "Հայսուպերսթար 4” նախագծով հայտնի դարձած Սուրեն Առուստամյանը

Սուրենը Bravo.am-ին պատմեց, որ երեկ` մայիսի 25-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Deep Purple լեգենդար ռոք-խմբի հետ նվագելուց հետո վերածնվել է` նման համերգի դեռ չէր եղել. "Գիլանը սկսեց երգել… Ամեն ինչ թույն լսվում է. կիթառը, հարվածայինները, բասը…”:  Երկու օրից բլյուզմենը 21 տարեկան է դառնում, տարեդարձին Deep Purple-ի հիթերն է հնչեցնելու:

- Երեկ Deep Purple-ի համերգի ժամանակ Իէն Գիլանը ի՟նչ ասաց ականջիդ:

- Նվագելուց հետո շնորհակալություն ասաց : ):

Deep Purple-ի կիթառահար Սթիվ Մորսն ու Սուրեն Առուստամյանը: Լուսանկարը` Panarmenian Photo

Deep Purple-ի կիթառահար Սթիվ Մորսն ու Սուրեն Առուստամյանը: Լուսանկարը` Panarmenian Photo

- Իսկ կիթառահար Սթիվ Մո՟րսը:

- Նա էլ ասաց` great!!!: Համերգից հետո, որ շփվում էի իրենց հետ, շատ հաճելի էր: Երբ Իէն Գիլանն ասաց` դու լավ կիթառահար ես, դա արդեն վերջն էր: Deep Purple-ը պարզապես արտասահմանյան ռոք-խումբ չի, որի հետ կուզեի նվագել. լեգենդար, առաջատար, դասական խումբ է, անբացատրելի տպավորություններ ունեմ:

Deep Purple-ի համերգը կրկնակի տոն էր

Deep Purple-ի համերգը կրկնակի տոն էր "հայսուպերսթարցի” վոկալիստ եւ կիթառահար Սուրեն Առուստամյանի համար

- Լեգենդների հետ նույն բեմում… Աստղային փա՞յլ էիր զգում վրադ:

- Բեմ դուրս գալուց առաջ մտածում էի` կբարձրանամ, կնվագեմ այն, ինչ զգում եմ, մեջս է, հաճույք կստանամ դրանից, բայց իրենց կողքը մի տեսակ այլ էր… Բնական անհանգստություն կար: Իրենք լեգենդ են, լավ էր, շատ լավ էր: Չէի մտածում սխալվելուս մասին, իմ գործը շատ լավ գիտեմ: Մի պահ էր… Լավ բանը այդպես է, միանգամից է լինում: Ինչպես որ պետք էր, եղավ: Բա որ սկզբում Սթիվ Մորսի հետ իմպրովիզացիաներ էի անում… Ես շատ բան քաղեցի իրենցից:

- Սթիվ Մորսի կիթառի վրա ստորագրություններ կա՟ն : ):

- Սթիվը մի շատ հին կիթառ ուներ: Ինքն իր կիթառների վրա գրում է ապրանքանիշը` Սթիվ Մորս, այդ մեկը քանի որ շատ հին էր, ներկն էլ թափած էր… Ձեռագիր էր գրել իր անունը` N1 Սթիվ Մորս: Այդ կիթառն իր համար  առաջին տեղում է:

Սուրեն Առուստամյանը Deep Purple-ի երեւանյան համերգին լեգենդների հետ SMOKE ON THE WATER երգեց

Սուրեն Առուստամյանը Deep Purple-ի երեւանյան համերգին լեգենդների հետ SMOKE ON THE WATER երգեց

- Քո կիթառի վրա քանի՟ լեգենդի ստորագրություն կա:

-Կիթառս ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի: Սա իմ առաջին լուրջ գործիքն է. Փարիզից են ուղարկել: Արդեն 2 տարուց ավել է` միշտ այս կիթառն  եմ նվագում: Իէն Գիլանի, Ռոջեր Գլովերի, Սթիվ Մորսի եւ Իէն Փեյսի ստորագրություններն են վրան: Գիլանինը նախորդ այցի ժամանակ եմ վերցրել, լաքապատել եմ, որ երբեք չմաքրվի: Հիմա կիթառս վախենում եմ տնից դուրս հանել:):

- Ամանորին երազա՞նք էիր պահել, որ 2010-ը "Deep Purple”-ային տարի լինի քեզ համար:):

- Ընդհանրապես չէի սպասում, որ նման զարգացումներ կլինեն իմ երաժշտական կյանքում: Դեռ ուշքի չեմ եկել: Երեկ… Բեմի վրա… Deep Purple-ի հետ… Մտածում եմ` իսկապե՟ս Իէն Գիլանն ինձ հավանել է: Իրենք լեգենդ են, աշխարհով շրջագայած, բազմաթիվ երաժիշտների հետ են շփվել: Եկել է Երեւան, ինչ-որ մի տղա նվագում է, երգում է: Դուրը եկել եմ, ու ցանկացավ, որ նվագեմ իրենց հետ: Շատ եմ մտածում, երեւի մի բան կա էլի:):

 Սուրենը Deep Purple-ի համերգից հետո անբացատրելի տպավորությունի

Սուրենը Deep Purple-ի համերգից հետո անբացատրելի տպավորություններ ունի

"Սուպերսթարից” սկսած, երբ իմացա, որ Deep Purple-ին նվիրված համերգ պետք է լինի, շատ ուրախացա:  Այդ համերգի օրն էլ բացառիկ էր, նվագում էի, Իէն Գիլանը եկավ բեմ, ու ես երջանկացա:

- Հետո ընկար երազանքների գի՟րկը: ):

- Մեջս երազանք ծնվեց Deep Purple-ի հետ նվագել, երբ մայիսի 25-ին կգան Երեւան: Այդ երազով էի… Հետո «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադեւոսյանը զանգեց, հանդիպեցինք, ասաց` Գիլանի հետ է խոսել, որ ամսի 25-ին իրենց հետ նվագելու եմ: Հետո էլ ոչ մի բան չէի լսում, երջանկացել էի, երջանիկ եմ մինչեւ հիմա: Ասում էի` մեծ սիրով կնվագեմ: Արայից շատ շնորհակալ եմ, զարմանում եմ. Հայաստանում այնպես է, որ հիասթափությունները շատ են լինում, այս դեպքում հաճելիորեն զարմացած եմ, որ նման լավն էլ կա, «Մեդիամաքս»-ը շատ օգնեց ինձ: Արայի հետ շփվելուց արդեն ինքնըստինքյան տրամադրությունդ բարձրանում է:

Սուրեն Առուստամյան.

Սուրեն Առուստամյան. "Կիթառս ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի”

- "Սուպերսթար”-ի ժամանակ էլ Smoke on the Water հիթն ընտրեցիր, որ Իէն Գիլանի սիրտը գրավե՟ս : ):

- Այդ երգը ռոքի հիմնն է: Շատ եմ սիրում, բլյուզային էլեմենտներ էլ կան մեջը, իմն է ամբողջությամբ: Ակումբային համերգներիս ժամանակ միշտ կատարում եմ SMOKE-ը` հատուկ նվիրելով Իէն Գիլանին: Deep Purple-ի հետ էլ հրաշալի էր այդ գործը նվագելը:

- Ետնաբեմում Deep Purple-ի անդամների հետ ինչի՟ մասին էիք զրուցում:

- Կիթառահար Սթիվ Մորսի հետ խոսում էինք, հարցեր էի տալիս համերգներից: Ինքն էլ շատ հետաքրքիր բան պատմեց. մի անգամ համերգից երկու օր առաջ ձեռքը կոտրել է, ֆիքսել են այն, ու մի կերպ նվագել է: Քլեփթոնից եմ հարցեր տվել: Լսում էի, մեկ էլ պահի տակ մտածեցի` այս ի՟նչ  է կատարվում, ո՟ւր եմ ընկել, նման մարդկանց հետ եմ շփվում: Պետք է Սթիվ Մորսի հետ մի քիչ նվագեինք` մտածում եմ, գնում եմ, ես ո՟վ եմ, Deep Purple… Բայց այնքան հավեսով էին նվագում: Իրենց ասացի, որ սա իմ կյանքի… Չեմ էլ կարող ասել` ինչպիսի օր է ինձ համար: Նման օր չկա, օրացույցից դուրս է: Բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը ասաց` չմտածեմ, եթե սխալների մասին է խոսքը, այսօր իր հերթն է, կիթառահար Սթիվ Մորսն էլ կատակեց` սխալների չեմպիոնն ինքն է: Հավեսով էր, դրանից ավելի էի ոգեւորվել:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

"ARSA” բլյուզ-բենդի վոկալիստ, կիթառահար, "Հայսուպերսթար 4” նախագծով հայտնի դարձած Սուրեն Առուստամյանը
Категория: haykakan | Просмотров: 931 | Добавил: Tyom | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ստատիստիկա

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Поиск
Календарь
«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

© 2024
Бесплатный хостинг uCoz